
Politik.am-ը օրերս գրել էր, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը վերջերս մտահոգություն է հայտնել հիմնադրամի ֆինանսական մուտքերի վերաբերյալ:
Սակայն ՊԵԿ-ից ՀԺ-ին տեղեկացրել էին, որ հիմնադրամը ֆինանսկական մուտքերը ավելանում են, մասնավորապես` 2018 թվականին դրոշմանիշային վճարի գծով պետական բյուջե փաստացի վճարվել է 7 մլրդ 370,1 միլիոն դրամ, որը 747,8 միլիոն դրամով ավելի է դրան նախորդող տարում վճարված գումարից: Նախորդող տարի եղել է 6 մլրդ 622 մլն 300 հազար դրամ։ Արդյունքում 2017 թվականի համեմատ 2018 թվականին դրոշմանիշային վճարի կամ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մուտքերը աճել են շուրջ 10․15 տոկոսով։
Մեզ հետ զրույցում Մանուկյանը, ում խոսքով Պեկ-ի տրամադրած տվյալները չեն համապատասխանում իրականությանը, ասել էր. «Նշել են, թե հիմնադրամի մուտքերը աճել են շուրջ 10․15 տոկոսով, ինչը իրենից ենթադրում է, որ ամսեկան կտրվածքով մոտավորապես 50 հազար լրացուցիչ աշխատող է եղել, այսինքն` 50մլն դրամ լրացուցիչ մուտք հիմնադրամին: Պաշտոնապես հայտարարում եմ` նման բան չկա»:
Հրապարակման հաջորդ օրը վերջինս հանդիպել է լրագրողների հետ` ներկայացնելով իր մտահոգությունները ապացուցող փաստական հիմքերը:
«Կամ ՊԵԿ-ը հավաքագրել է գումարը, փոխանցել է ֆինանսների նախարարություն, որը պետք է փոխանցեր մեր հիմնադրամի հաշվին, այդտեղ են անհետացել այդ գումարները կամ ՊԵԿ-ը սխալ ինֆորմացիա է տրամադրում: Մեր հաշվետվությունում 2017-18 թվականի ցուցանիշները համադրելով՝ մենք տեսնում ենք, որ տարբերությունը կազմել է 27 մլն 675 հազար դրամ: Բայց այդ թիվը միտում ունի նվազելու, քանի որ այն աշխատողները, ովքեր աշխատել են մեկից ավելի տեղ կամ զինծառայողների ընտանիքների աշխատողներ են, դիմել են արդեն 6400-ից ավելի մարդ եւ պահանջում են գումարի վերադարձ: Վճարները հետ ստանալուց հետո մենք կունենանք բացասական դինամիկա»:
Լրագրողների հետ հանդիպումը ամփոփելով` Մեսրոպ Մանուկյանը Politik.am-ին հայտնեց, որ ինքը հիմնավորել է հիմնադրամի մուտքերի իր հրապարակած տվյալների ստույգ լինելը.«Փորձեցին մանիպուիլիացիա անել, որ եթե 1000 աշխատատեղ ունեցող հիմնարկը վճարել է 997 աշխատողի պարտադիր 1000 դրամների վճարը, մնացած 3-ինը չի վճարել, իրենք այդ գումարները հիմնադրամին չեն փոխանցել: Բայց արդեն տարին պտտվել է, ու բոլոր ցուցանիշները պետք է ամփոփվեին, ու ամեն բան պարզ լիններ, ինչը արված չէ: Պեկ-ը ուղակի չէր կարող իմ հաղորդած տվյալներին չհամաձայնել, նրանք հաստաեցին, որ իմ ասածը ամբողջությամբ ճիշտ է»:
Աննա Հովհաննիսյան