ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՀՀ-ի և ՌԴ-ի...

ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստին։ Հանձնաժողովի շրջանակում քննարկվել և համաձայնեցվել են մաքսային և հարկային ոլորտներին առնչվող մի շարք հարցեր։

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկայում կգործարկվի փորձնական ծրագիր՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առանձին տեսակի ապրանքների տեղափոխման ժամանակ նավիգացիոն կապարակնիքների կազմակերպման և իրականացման նպատակով։ Համաձայնություն է ձեռք բերվել ավտոմոբիլային փոխադրումների համար նավիգացիոն կապարակնիքների օգտագործման մասին միջկառավարական համաձայնագրի նախագծի մշակման վերաբերյալ։

Նաև համաձայնեցվել է անդրսահմանային էլեկտրոնային առևտրի ժամանակ ապրանքների էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի փոխանակման երկրորդ փուլի իրականացումը: