Պեկ պարզաբանումը՝ Գյումրիում գործող «Բասեն» ս...

Պեկ-ից հայտնում են․

«Հրապարակման մեջ առկա շեշտադրումները չեն համապատասխանում իրականությանը։ Ստվերի դեմ պայքարի
շրջանակում իրականացվող գործողությունները տարբերակված բնույթ չեն կրում` բոլոր տնտեսվարողների
համար ապահովելով համահավասար պայմաններ։ Ինչ վերաբերում է Սամվել Ալեքսանյանին պատկանող
ընկերությունների նկատմամբ իրականացվող հսկողությանը` ցանկացած լրատվամիջոց, օբյեկտիվ
տեղեկություններ հաղորդելու ցանկության դեպքում, կարող է ուսումնասիրել ՊԵԿ պաշտոնական կայքէջը և
գտնել յուրաքանչյուր ամիս հրապարակվող հսկողական գործողությունների արդյունքների մասին
տեղեկատվություն։ Նշված տեղեկատվությունն ուսումնասիրելու դեպքում հնարավոր է պարզել, որ ՊԵԿ
հսկողական գործողությունների արդյունքում, օրինակ, նախորդ տարի նմանատիպ խնդիր արձանագրվել էր հենց
Ալեքսանյանին պատկանող ընկերություններից մեկում։ Հրապարակումները թույլ են տալիս նաև պարզել, թե
որքան գումար է պետբյուջե վերականգնվել Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններում
իրականացված ՊԵԿ ստուգումների արդյունքում։ Հորդորում ենք անհիմն եզրահանգումներ չանել իրականացվող
գործողությունների վերաբերյալ»։

Հիշեցնենք, որ մամուլում գրվել էր, որ Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է սկսել Գյումրիում գործող «Բասեն» սուպերմարկետների ցանցում։ Այս ամենը տեղի է ունենում Գյումրիում Yerevan City և «Բասեն» սուպերմարկետների սրված մրցակցության ֆոնին։ ՍիվիլՆեթը փետրվարի 28-ին գրել էր, որ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Yerevan City սուպերմարկետների ցանցի՝ Գյումրի մուտքին զուգահեռ ճնշումներ են գործադրվում նրա մրցակից «Բասեն» սուպերմարկետների ցանցի նկատմամբ։ Մասնավորապես, բոլոր մատակարարները պահանջել էին «Բասեն»-ից բարձրացնել մատակարարվող ապրանքների գները։ Սրա արդյունքում Գյումրիի Yerevan City-ում գները կարող են ավելի էժան լինել, քան «Բասեն»-ում։ Այս մասին գրում է Civilnet-ը։