
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Համաշխարհային բանկի առաքելությանը։
Հանդիպմանը քննարկել են պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (PSMP-4) ընթացքը և հնարավոր համագործակցության ուղղությունները։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով նրա առանցքային դերը ՀՀ հարկային և մաքսային բարեփոխումների իրականացման գործընթացում:
Անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերի իրականացման ընթացքին, պետական տուրքի և դրոշմակնիքի վճարման ավտոմատացման համակարգերի գործարկմանը, մաքսային վարչարարությունում արհեստական բանականության գործիքների կիրառմանը, միասնական մաքսային հաշվի համակարգի արդիականացմանն, ինչպես նաև սահմանահատման համակարգի, ցուցատախտակի և «Հարկատու-4» էլեկտրոնային համակարգի ներդրմանը։