ՊԵԿ-ի բիզնեսակենտրոն մոտեցումները նպաստում են...

ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ոլորտային հանդիպում՝ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Պետություն-մասնավոր հատված երկխոսության առանցքում՝ կառուցապատման ոլորտի ներկայացուցիչների կողմից առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունների քննարկումն էր։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են արդյունավետ և կառուցողական երկխոսության ապահովումը՝ կառուցապատման ոլորտի մարտահրավերների և դրանց հաղթահարման ուղիների շուրջ համատեղ քննարկումների համատեքստում։ Միաժամանակ, բարձր են գնահատվել Պետական եկամուտների կոմիտեի դերը և որդեգրած բիզնեսակենտրոն մոտեցումները, որոնք նպաստում են պետություն–մասնավոր հատված համագործակցության շարունակական ընդլայնմանը, գործարար միջավայրի բարելավմանը և ոլորտի ներկայացուցիչների կողմից բարձրացված խնդիրների հասցեական լուծմանը։ Հանդիպման ընթացքում Ասոցիացիայի կողմից ներկայացվել են օրենսդրական նախաձեռնությունները, որոնք միտված են կառուցապատողների գործարար վարքագծի բարելավմանը, սպառողների շահերի պաշտպանությանն ու հանրային շահի հավասարակշռված ապահովմանը։