Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի հարավ-արև...

Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի հարավ-արևելքում գտնվող արդյունաբերական գոտում, հայտնում է IRNA գործակալությունը։

Նշվում է, որ երեք հզոր պայթյուն է տեղի ունեցել Գարմսարի արդյունաբերական գոտում, որը գտնվում է Թեհրանից 100 կմ հարավարևելք։ Այս տարածքի մոտ է գտնվում Խոմեյնիի տիեզերական հետազոտությունների
կենտրոնը։ Միջադեպի պատճառները դեռ պարզված չեն։

Գործարանը պարունակում է նավթի կոնդենսատի տանկեր: