Պայթուն՝ Նիժնի Նովգորոդի պայթուցիկների գործար...

ՌԴ Նիժեգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքի Սվերդլովի անվան գործարանում արտակարգ դեպք է պատահել: Դեպքի վայրից կադրեր է հրապարակել «Իզվեստիա» պարբերականը:

Հրապարակված կադրերում երևում է, որ ոստիկանները շղթայել են դեպքի վայրը: Այնտեղ են ժամանել նաև հրշեջ ծառայության աշխատակիցները: Գործարանի վերևում ծուխ է երևացել։

ՌԴ ԱԻՆ-ի տվյալներով՝ գործարանում հրշեջ ծառայության ազդանշան է գործարկվել, այնուհետև մի քանի պայթյուններ են տեղի ունեցել: Երկու մարդ տուժել է: