«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․
Այսօր ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում քննվելու է Երևանի ավագանու կողմից ինձ մանդատից զրկելու ապօրինի և հիմնազուրկ որոշման հարցը։
Հիշեցնեմ, որ ՀՀ վարչական դատարանն արդեն իսկ ճանաչել է Երևանի ավագանու այդ որոշումը ապօրինի և հակաիրավական։ Սակայն Նիկոլի քաղաքական հրահանգով Երևանի ավագանին բողոքարկել է ՀՀ վարչական դատարանի որոշումը՝ ակնհայտորեն ժամանակ շահելու նպատակով։
Նպատակը պարզ է՝ թույլ չտալ, որ ՔՊ-ին ուղղված իմ հիմնավոր քննադատական խոսքը հնչի ավագանու նիստերի դահլիճում, լռեցնել ընդդիմադիր ձայնը և ձևավորել հնարավորինս միատարր, վերահսկվող միջավայր, իհարկե «Մայր Հայաստան»-ը չի թողնում, որ ՔՊ-ի այդ նպատակն իրականանա…
Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ իմ իրավական պաշտպանությունը իրականացվում է բարձր մասնագիտական մակարդակով, ինչի համար շնորհակալ եմ Novalex փաստաբանական գրասենյակին, հանձինս ավագ գործընկեր Վահե Գրիգորյանի և լիահույս եմ, որ ՀՀ օրենքը չի կարող անվերջ ծառայել քաղաքական շահերին։ Այս պայքարը ոչ թե՝ մանդատի, այլև մարդու իրավունքների և երևանցիների քվեի պաշտպանության մասին է։



