«Հյուսիս-հարավ» ճանապարհը հասնում է հարավ: Այս մասին «Հյուսիս-hարավ» միջանցքի ներդրումային ծրագրի փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Այսօր սկիզբ կդնենք «Հյուսիս-հարավ» ճանապարհի հարավային հատվածի շինարարության մեկնարկին։ Բավական բարդ ճանապարհ ու փուլեր անցնելուց հետո, վերջապես, «Հյուսիս-հարավ» ճանապարհը հասնում է նաև հարավ», - ասաց նա։