Արարատ Միրզոյանը Մևլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է․
«Մենք պայմանավորվածություն ունենք համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանն ամբողջությամբ բացելու նպատակով»:
«Այս դժվարին պահին ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությունն ու ձգտումը, մասնավորապես ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանների լիակատար բացման»,- ասել ՝ Միրզոյանն ասուլիսի ժամանակ։



