Փայլուն, լավագույն, խելացի. Թրամփը խոսել է Չի...

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդներին անվանել է ամենախելացի մարդիկ։ Այս կարծիքը նա հայտնել է երեքշաբթի օրը Fox News հեռուստաալիքում ամերիկացի քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում

«Նրանք բոլորը լավագույնն են: Այս մարդիկ լավագույնն են իրենց ոլորտում. ամերիկացի տղաներն այդպիսին չեն և երբեք չեն եղել»,- ասել է Սպիտակ տան նախկին ղեկավարը՝ նշելով, որ կարծում է՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը «փայլուն է», Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը «լավագույնը», իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «շատ խելացի»:

Թրամփը նաև հավելել է, որ ԱՄՆ-ը կարող էր աշխատել Ռուսաստանի հետ փոխադարձ շահի համար, եթե չլիներ դեմոկրատների կողմից 2016-ին ընտրություններին միջամտելու անհիմն հետաքննությունը։ «Ես շատ լավ հարաբերություններ ունեի Պուտինի հետ: Բայց դա շատ դժվար էր շարունակել Ռուսաստանի կեղծ հետաքննության պատճառով»,- ասել է նա: