Պավել Դուրովին ընդգրկել են ծայրահեղականների և...

Ռուսաստանի ֆինանսական մոնիթորինգի դաշնային ծառայությունը (Ռոսֆինմոնիթորինգ) Պավել Դուրովին ընդգրկել է ծայրահեղականների և ահաբեկիչների ցուցակում. հաղորդվում է գերատեսչության պաշտոնական կայքում։

«Դուրով Պավել Վալերիի, ծնված՝ 10.10.1984 թ., ծննդավայր՝ Լենինգրադ քաղաք»,- նշված է ցուցակում։

Ռոսֆինմոնիթորինգի համապատասխան ռեեստրում ընդգրկված անձանց և կազմակերպություններին արգելվում է համագործակցել զանգվածային լրատվության միջոցների հետ, տեղեկատվություն հրապարակել համացանցում, կազմակերպել հանրային միջոցառումներ, մասնակցել ընտրություններին և օգտվել ֆինանսական ծառայություններից, բացառությամբ հարկերի վճարման, աշխատավարձերի ստացման և վնասի հատուցման հետ կապված գործարքների։