Պատժամիջոցների 20-րդ փաթեթ․ ԵՄ-ն կսահմանափակի...

Եվրոպական հանձնաժողովը չորեքշաբթի օրը ԵՄ դեսպաններին կներկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փուլը։ Այս մասին հաղորդում է Euractiv-ը՝ հղում անելով դիվանագետներին։

Ըստ նրանց՝ ի սկզբանե սպասվում էր, որ այդ միջոցառումները կհրապարակվեն երեքշաբթի օրը։ Առաջարկները կարող են ներառել այսպես կոչված «ստվերային նավատորմի» ծովային սպասարկման լիակատար արգելք, ինչպես նաև ավելի խիստ սահմանափակումներ շքեղության առարկաների արտահանման և ռուսական պարարտանյութերի ներմուծման նկատմամբ, պնդում է Euractiv-ը։

Ավելի վաղ Politico պարբերականը հայտնել էր, որ եվրոպացի պաշտոնյաները հապաղում են հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթի պատրաստման հարցում և հայտնի չէ, թե կոնկրետ երբ կհայտարարվի դրա մասին։ Փետրվարի 2-ին Bloomberg գործակալությունը տեղեկացրել է, որ ԵՄ-ն մտադիր է արգելել միության երկրներին Ռուսաստանից պլատին, պղինձ, իրիդիում և ռոդիում գնել, ինչն էլ իր արտացոլումը կգտնի պատժամիջոցների 20-րդ փաթեթում։

Եվրոհանձնաժողովն ավելի վաղ հայտարարել է, որ նախատեսում է հաստատել 20-րդ փաթեթը մինչև 2026 թվականի փետրվարի 24-ը՝ չմեկնաբանելով դրա բովանդակությունը։