Պատուհասի «շնորհիվ» Արցախը առաջին անգամ մնացե...

ԱԺ նախկին պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թերագնահատելը ճակատագրական է.

Հայտնի պատուհասի «շնորհիվ» Արցախը հազարամյակների ընթացքում առաջին անգամ մնացել է առանց հայ:

Դավաճանը Հայաստանի առաջին պաշտոնյան է, ով կասկածի տակ է դնում պատմական փաստը՝ Հայոց Ցեղասպանությունը:

Նույն անձն առաջինն է, ով անասելի պառակտել է Հայոց ազդեցիկ Սփյուռքը:

Կեղծում է հայոց պատմությունը, հեղինակազրկել է բոլոր պետական ինստիտուտները, հերոսական բանակը, քանդել բարոյական բոլոր նորմերը…

Այդ ամենից հետո անլուրջ համարել նման աղետի մարտահրավերը Հայ Առաքելական Եկեղեցուն անընդունելի է: 

Հետևանքները ֆատալ կլինեն բոլորիս համար»: