Պատրուշեւը եւ ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարները...

ՀԱՊԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, Դուշանբեում հանդիպել են Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Այս մասին հինգշաբթի հայտնել են Ռուսաստանի անվտանգության խորհրդի ապարատի մամուլի ծառայությունից:

«Քննարկվել են Ռուսաստանի, Տաջիկստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ազգային անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաեւ պետությունների միջեւ փոխգործակցության խնդիրները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Պատրուշեւը եւ կազմակերպության երկրներից նրա գործընկերները Դուշանբե են ժամանել անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստ անցկացնելու համար: