Պատրաստվո՞ւմ եք Ալեն Սիմոնյանի և Արթուր Հովհա...

ԱԺ-ում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Միջնորդությունը օրենսդիրներին ներկայացնում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Փակ նիստին ներկա են եղել 8 հոգի  4-ը՝ ՔՊ պատգամավորներ, 3-ը՝ «Հայաստան» խմբակցությունից և կառավարության ներկայացուցիչը , Ձեր միջնորդության մեջ ինչո՞ւ է ամբողջ հիմնավորվածությունը բխում միայն ՔՊ-ական պատգամավորների ցուցմունքներից»,- գլխավոր դատախազից փորձեց պարզել  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Այնուհետև ներկայացելով միջադեպից հատված պատգամավորը հարց ուղղեց, թե՝  արդյո՞ք դա չի նշանակում, որ քայլ կատարվել է դեպի Մհեր Սահակյանը և այս մասին ինչո՞ւ  ոչինչ չի  խոսում դատախազը։

«Չեք կարծո՞ւմ, որ այս դիսպոզիցիան տարածվում է նաև՝ Ալեն Սիմոնյանի և Արթուր Հովհաննիսյանի վարքագծի նկատմամբ և պատրաստվու՞մ եք այս հարցով ևս միջնորդություն ներկայացել  ԱԺ»։

Մանրամասները՝ տեսանյութում։