Պատրաստ ենք ցանկացած օգնություն ցուցաբերել հա...

Կովկասյան տարածաշրջանի և բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի անվտանգությունը շատ կարևոր է Իրանի համար. այս մասին, ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղաին՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը:

«Մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ և դիվանագիտական ​​փոխանակումները վերջին օրերին շատացել են։ Մենք նախկինում հայտարարել ենք և կրկին շեշտում ենք, որ պատրաստ ենք ցանկացած տեսակի օգնություն ցուցաբերել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման համար, այդ թվում՝ աջակցելով երկու երկրների միջև բանակցությունների առաջխաղացմանը», - նշել է խոսնակը։