Պատմությունը սկսվում է այն պահին, երբ ժողովու...

«36 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը Ստեփանակերտում՝ Վերածննդի հրապարակում, Երևանում՝ Ազատության հրապարակում բարձրաձայնեց այն, ինչ տասնյակ տարիներ շարունակ ապրում էր իր ներսում՝ ազատ ապրելու և ինքնորոշվելու իրավունքը։

Այդ օրը ոչ թե պարզապես շարժում սկսվեց, այլ ազգային արժանապատվության վերականգնման գործընթաց»,- նշել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Ըստ նրա, փետրվարի 20-ը ապացույց է, որ պատմությունը սկսվում է այն պահին, երբ ժողովուրդը որոշում է կայացնում այլևս չհարմարվել պարտադրված իրականությանը։

«Մենք փառավոր ճանապարհ անցանք

համաժողովրդական զարթոնք,

հաղթանակած պատերազմ,

պետականության կերտում,

ցավոք նաև ծանր կորուստներ ու դաժան փորձություններ։

Սակայն կարևորը անփոփոխ է մնացել՝

ազատության պահանջը չի վերացվել որևէ հրամանագրով, որևէ պարտադրանքով, որևէ ժամանակավոր պարտությամբ։

Փետրվարի 20-ը արգելում է մոռանալ.

ազգերը պարտվում են ոչ թե այն ժամանակ, երբ հարված են ստանում, այլ այն ժամանակ, երբ հրաժարվում են իրենց իրավունքից։

Մեր ճանապարհը եղել է փառավոր, որովհետև այն հիմնված էր արդարության վրա։

Եվ որքան էլ փորձեն պատմությունը վերաշարադրել, այդ օրը չեն կարող ջնջել մեր ազգային օրացույցից։

Ազատության գաղափարը ժամանակավոր չի լինում։