Պատմության մեջ թագավորներ են հեռացել. Ալեն Սի...

Ես կարծում եմ, որ այս խոսակցության ավարտն այլ կերպ չի կարող լինել, քան այդ հարցի պարզաբանումը, դրա մասին ՀՀ վարչապետը հստակ ասել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կաթողիկոսին հանրային ճնշումներով կստիպե՞ք հրաժարական տալ, քանի որ ասում են, որ ձեր հեռահար նպատակն օրենսդրության մեջ փոփոխություն անելն է ու կաթողիկոսին հեռացնելը:

«Կամ պետք է պարզ լինի, որ նման բան չկա, և կարծում եմ, որ այդ պարագայում որևէ խոսակցություն շարունակելու կարիք չկա, կամ մարդը պետք է բարձրաձայն ասի, այդպիսի բան կա, թե չկա: Ես օրենք խախտեմ, ու մնա՞մ: Ընդդիմության բացակայող ընդդիմադիրների աթոռները վաճառեմ, փողը դնեմ ջեբս, չհեռանա՞մ, բա ի՞նչ պետք է անի:   Թող գնա, ամուսնանա, կուսակցություն բացի, թոռներին մեծացնի: Պատմության մեջ թագավորներ են հեռացել», - ասաց Աժ նախագահը: