«Պատիվ ունեմի»-ի պատգամավորը կարծում է, որ Ալ...

Որքան էլ զարմանալի կարող է թվալ, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ով նախկինում զբաղեցնում էր ԱԺ Մարդու իրավուքնների հանձնաժողովի նախագահի պաշտոնը, օրերս հայտարարել է, թե Ալեն Սիմոնյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար են տեսնում․ «Շատ դատապարտելի է, որ քաղաքական հաշվեհարդար են տեսնում Ալեն Սիմոնյանի նկատմամբ, բայց պատժում են նրա եղբոր կնոջը։  Չի կարելի մարդուն պատժելու համար նրա ընտանիքի անդամի նկատմամբ գործի դնել իրավական ռեպրեսիաներ»,-ասել է Թովմասյանը։

Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ձերբակալության մասով գրառում է արել նաև ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը․ «Ձեր էժան ներիշխանական հաշիվներն ու տեսարանները ձեր մեջ ճշտեք,բայց երեխաներին մայրական խնամքից առնվազն երկու ամսով զրկելը մանր ու զզվելի քայլ է»,-գրել է նա։

Հետաքրքիր է, թե «Պատիվ ունեմ»-ի պատգամավորը և ՀՀԿ անդամը, որտեղից գիտեն, որ տեղի չի ունեցել հանցագործություն և մարդիկ ձերբակալվել են, քանի որ առնչություն ունեն Ալեն Սիմոնյանի հետ։ Կամ հետաքրքիր է, թե ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը որոշել քաղաքական հաշվեհարդար տեսնել Ալեն Սիմոնյանի նկատմամբ։ Գուցե՞ նրա համար, որ Ալեն Սիմոնյանը Արցախը Ադրբեջան է ճանաչել, կամ գուցե՞ քաղաքացու դեմքին թքելու համար։ Սրա մասին էլ երևի Թագուհի Թովմասյանն ու Էդուարդ Շարմազանովը կիմանան։