Պատի տակ զենք-զինամթերք էր թողել

Ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 11-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արցախյան պատերազմի մասնակից է և Չարբախի դեպոյի պատի տակ թողել է զենք-զինամթերք:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ, նռնակի 12 պայթուցիչ, ինքնաշեն նախազգուշացնող սարք, ողորկափող հրացան և 425 հատ տարբեր տրամաչափի 425 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: