Պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Հայկ Մամիջանյան...

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, այսօր՝ նոյեմբերի 25-ին, Հայաստանի ԱԺ պատվիրակությունը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների եւ բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին:

Համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 25-27-ին:

Հայկական պատվիրակության կազմում են Ազգային ժողովի պատգամավորներ Հայկ Սարգսյանը (ՔՊ), Հայկ Մամիջանյանը («Պատիվ ունեմ»), Տարոն Մարգարյանը («Պատիվ ունեմ»), ինչպես նաեւ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Ալվինա Սանթրոսյանը:

Գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կկատարի հրավիրող կողմը: