Պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական ավտովթար...

Պատգամավոր Մհեր Սահակյանի ավտովթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քր. օր.-ի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է մահ): Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշանակվել է դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական փորձաքննություն, պարզելու համար՝ արդյոք ավտոմեքենան տեխնիկական անսարքություններ ունեցել է, թե ոչ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հիմնական պատճառներից մեկը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել՝ մառախուղը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Տիգրանաշենի ոլորանների ձորում հայտնաբերվել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մեքենան և դին: