«Պատերի տակ վնգuտացnղ դատավորներ», չգիտեմ՝ ին...

Պատերի տակ վնգստացող դատավորներ», չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ճանաչում է «պատերի տակ վնգստացող դատավորների»:

Լրագրողի ճշտող հարցին՝ չի հետևո՞ւմ վարչապետ Փաշինյանի ելույթներին, նա է նման հայտարարություն արել, Գալյանն ասաց, որ այդ մեկին չի հետևել:

«Եթե նման արտահայտություն է եղել, ուշադրություն չեմ դարձրել: Մեկնաբանել չեմ կարող, որովհետև մինչև ինքս չլսեմ, չեմ կարող մեկնաբանել: Ես լրագրողների հետ շփումներում ազատ եմ, կլսեմ, կմեկնաբանեմ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2019 թվականի փետրվարին է հայտարարել՝ «պատերի տակ վնգստացող դատավորներն» իրենց տերերին են փնտրում, որ անտեր չմնան, այն բանից հետո, երբ կալանքից ազատ էր արձակվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Այնուհետև Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ մեղմացրել է ասածը:

«Դա չի նշանակում, որ ՀՀ բոլոր դատավորները «պատերի տակ վնգստացողներ» են, բայց, որ կան այդպիսի դատավորներ ու նրանց մի մասի անունը հայտնի է հանրությանը, կարծում եմ՝ ակնհայտ է»,- ասել էր Փաշինյանը: