Պատերազմը դադարեցնելու վերաբերյալ քննարկումն...

Պատերազմը դադարեցնելու վերաբերյալ քննարկումն առաջին անգամ եղել է հոկտեմբերի 19-ին կայացած Անվտանգության խորհրդի նիստում: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, կառվարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պնդելով, որ Օնիկ Գասպարյանը 4-րդ օրը չի ասել, որ պետք է դադարեցնել պատերազմը:

«Այդ անվտանգության խորհրդի նիստում է միտքը հնչել, որ պետք է դադարեցնել, որ 2-3 օրվա մեջ մեր կարողությունները այլեւս չեն ձգելու: Ի դեպ, ԱԽ այդ նիստին մասնակցում էին նաև ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու իրենք Օնիկ Գասպարյանի հայտարարությունը ավելի շուտ չեն հերքել, այլ հերքեցին այն ժամանակ, երբ ԳՇ-ն սկսեց պահանջել Փաշինյանի հրաժարականը, Գրիգորյանն ասաց, որ իրենք այդ մասին խոսել են այն ժամանակ, երբ նա հրաժարականից հետ աշխատանքից ազատվել ու գնացել է, ոչ թե այն ժամանակ, երբ հրաժարական է պահանջել. «Այդքան ուշացել ենք՝ հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը, ընդհանուր անվտանգային միջավայրը, մենք գտել ենք, որ ավելի լավ է կենտրոնանալ աշխատանքների, բանակաշինության, բարեփոխումների վրա, քան՝ այդ հարցերի վրա»: