«Պատերազմն ավարտվելուց հետո այն պետք է ավարտվ...

«Մենք կարծում ենք, որ հիմնականում ավարտել ենք անվտանգության արձանագրությունները, որոնք կարևոր են, որպեսզի Ուկրաինայի ժողովուրդն իմանա, որ երբ պատերազմն ավարտվի, այն կավարտվի ընդմիշտ, հայտարարել է ԱՄՆ նախագահի դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը՝ Европейская Правда-ի փոխանցմամբ։

«Բայց մենք նաև կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք բարգավաճման համաձայնագրի վերջնական կնքմանը, որը կլինի ամենաուժեղը, որը երբևէ բանակցվել է նման հակամարտություններից դուրս եկած երկրների կողմից, և որը, մենք հույս ունենք, կբացի հսկայական հնարավորություններ ուկրաինացի ժողովրդի համար: Եվ մենք կարծում ենք, որ ուժեղ տնտեսությունը կապված է և ուղղակիորեն գործում է այս անվտանգության արձանագրությունների հետ», - ավելացրել է Ուիթքոֆը:

Սակայն, նա նշել է, որ հողերի հարցը մնացել է չլուծված:

«Մենք հույս ունենք, որ կարող ենք որոշակի փոխզիջումների հասնել այս հարցում, բայց ես ուզում եմ ասել հետևյալը. մենք այստեղ ենք՝ միջնորդելու և օգնելու խաղաղության գործընթացին, և մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, ինչն անհրաժեշտ է այս նպատակին հասնելու համար», - ընդգծել է Ուիթքոֆը։