Ինչպես տարածաշրջանում, այնպես էլ Հայաստանում պատերազմից հետո ներդրումային դաշտի հետ կապված խնդիր կան: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:
«Եղել է պատերազմ, որը ցանկացած նոր ներդրումային ծրագրի համար ստեղծում է ռիսկեր, դա ակնհայտ է: Հիմա մեր քաղաքականությունը պետք է ուղղված լինի նրան, որ այդ ռիսկերը կլանվեն: Թե ինչպես է պետք դա անել, հիմա քննարկվում է»,- ասաց Ավանեսյանն ու հավելեց, որ գաղափարախոսության մակարդակի վրա այդ գործիքները մշակվել են, մնացել է տեխնիկական մասը:



