Պատերազմի ու պարտության խորհրդանիշ հանդիսացող...
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 
Իրանական դասեր Հայաստանի համար
_______________
Հարվածելով ԱՄՆ դաշնակից արաբական երկրների քաղաքացիական համակարգերին՝ Իրանը ամբողջ աշխարհին ու մասնավորապես Հայաստանին ցույց տվեց, որ Միացյալ Նահանգները անվտանգության հովանոց չի ապահովում իր դաշնակիցների համար: Առավելևս այդ անվտանգությունը չի ապահովվում այն դեպքում, երբ ԱՄՆ պաշտոնապես է հայտարարում, որ ինքը անվտանգության երաշխավոր չէ (ինչպես որ Հայաստանի դեպքում է ասվել): Այսինքն՝ խոսակցություններն այն մասին, թե, իբր, TRIPP-ը անվտանգության երաշխիք է Հայաստանի համար, դատարկաբանություն են:
Հայաստանին երաշխավորված խաղաղություն է պետք, ինչը ենթադրում է
-պրոֆեսիոնալիզմի հենքի վրա հայկական բանակի վերականգնում,
-բնական դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնում և խորացում,
-հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդ-երաշխավորի ինստիտուտի առկայություն,
-Հայաստանը գերտերությունների միջև բախման թատերաբեմի վերածման սցենարի բացառում,
-Հայաստանի անկախության և տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում կոմունիկացիոն խաչմերուկի կառուցում և իրական ապաշրջափակման ապահովում:
Այս ամենի համար կարևոր նախապայման է հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների միջոցով նոր իշխանության ձևավորումը:
Պատերազմի ու պարտության խորհրդանիշ հանդիսացող օրվա իշխանության տեղը պատմության աղբանոցում է: