Հետպատերազմյան իրավիճակն ու Արցախում պատերազմի անբարենպաստ ելքը բացասաբար չեն անդրադարձել հայ-ռուսական հարաբերությունների վրա, և դրանք կշարունակեն զարգանալ փոխվստահության ոգով: Այդ մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Аргументы и факты թերթին տված հարցազրույցում: «Մեր երկիրը միշտ պատրաստ է օգնության հասնել եղբայրական հայ ժողովրդին. Ռուսական աջակցությունը բարձր է գնահատվում հայ գործընկերների կողմից», - ասել է Լավրովը: