«Պատերազմ ե՞ք ուզում»․ ՔՊ-ականը՝ լրագրողին

««Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակն այլևս չկա, վատ չե՞ք զգում ձեզ՝ որպես իշխանության ներկայացուցիչ, ձեր քաղաքական թիմի գործունեության պատճառն է այս ամեն ինչը»,- լրագրողը հարց ուղղեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանին։

Նարեկ Զեյնալյանը պատասխանեց. «Նման ձևակերպումը շատ սխալ է ձեր կողմից, որովհետև ցուցանակի առկայությունը կամ բացակայությունը որևէ վատ զգալու թեմա չէ։ Այստեղ կարևորն այն է, որ գործադրվում են առավելագույն ջանքեր, որ հարցը լուծվի խաղաղ պայմաններում և ՀՀ-ն հասնի երկարաժամկետ խաղաղությանը տարածաշրջանում՝ նաև խաղաղության պայմանագրի ստորագրման միջոցով: Ադրբեջանը պատերազմ է ուզում, միակ տարբերակը, կրկնում եմ՝ բանակցությունների արդյունքում խաղաղության հասնելն է. խաղաղությանը այլընտրանք չկա, այլ միջոց չկա»:

Մանրամասն՝ տեսանյութում։