Փաստորեն, որ ասում էին՝ սեր և համերաշխություն...

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաստորեն, որ ասում էին՝ սեր և համերաշխություն, սա ի նկատի ունեին։

Դաշնակահար Վահագն Խաչատուրյանը, ով նաև նախագահի աշխատավարձ է ստանում, Դավոսում այնքան շնորհակալություն հայտնեց Ալիևին, այնքան գովեց ու հիացավ, որ ինձ մի պահ թվաց, թե մի քիչ էլ ու ամուր կգրկի ու բրեժնևյան ոճով կհամբուրի դրան․․․

Եվ ինչի՞ համար էր շնորհակալ Խաչատուրյանը։ Արցախահայերին էթնիկ զտման ենթարկելու՞, Արցախը բռնազավթելու՞, հազարավոր հայերի սպանելու՞, Հայաստանի տարածքի մի մասը զավթելու՞, գերիներին տանջելու՞, թե՞ Հայաստանն էներգետիկ կախվածության ենթարկելու հեռահար նպատակների համար․․․