Նոյեմբերի 5-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել Երևանի Ռոստոմի փողոցի բնակիչ 51-ամյա տղամարդու: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Հունվարի 13-ից նա հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու և խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք։



