Փաստաթուղթը վերհանում է Վաշինգտոնի հավատարմու...

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն մեկնաբանել է երկրի ԱԳՆ-ի դիրքորոշումը «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի իրականացման վերավերյալ շրջանակային փաստաթղթի նկատմամբ, որը հրապարակվել է հունվարի 13-ին, Հայաստանի արտգործնախարարի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ:

«Այս փաստաթղթի ընդունումը մի կողմից վերահաստատում է ամերիկյան կողմի հավատարմությունն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ մյուս կողմից՝ կարևոր քայլ է այդ պայմանավորվածությունների գործնական կիրառման մեկնարկի համար: Միևնույն ժամանակ, փաստաթուղթն էական նշանակություն ունի Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման տեսանկյունից»,- ասել է Այխան Հաջիզադեն։

Նա նշել է, որ Ադրբեջանի հիմնական մասի և նրա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովումը երկրի հիմնական առաջնահերթություններից մեկն է:

«TRIPP երթուղին, բացի այդ, կարևոր է առևտրի և տրանսպորտային ու հաղորդակցական կապերի դիվերսիֆիկացման համար՝ ավելի լայն տարածաշրջանային մասշտաբով»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը: