«Որևէ մեկին չի առաջադրվել մեղադրանք, ըստ որի՝ նրանց գործողության հետևանքով ոստիկան է վնասվել»,- դատական նիստի ընդմիջմանը, լրագորղների հետ զրույցում ասաց «Հունիսի 12-ի» գործով փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում շարունակվում է «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը՝ 16 մեղադրյալների նկատմամբ։ Նրանցից 15-ը մեղադրվում է «խուլիգանության» հոդվածով, մեկը՝ «զանգվածային անկարգության։
Մանրամասն՝ տեսանյութում։