Փաստաբանները կբողոքարկեն զոհված զինծառայողի մ...

44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Հակոբյանին կալանավորելու դատարանի որոշումը փաստաբանները վաղը կբողոքարկեն Վերաքննիչ քրեական դատարանում:

Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` իրենց համար անհասկանալի էր, քանի որ միջնորդության ընթացքը, քննարկման ընթացքը չէր կարող հանգեցնել նման որոշման կայացման։

Վահան Հովհաննիսյանը տեղակեցրեց նաև, որ Գայանե Հակոբյանի առողջական վիճակը այս պահին բավարար է։