
Վերջին օրերին փաստաբանների իրավունքների խախտումների շարունակականությունը խիստ մտահոգիչ է. Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել Ռուբեն Մխիթարյանի դեպքի կապակցությամբ
Տեսանյութերի ուսումնասիրությունից ակնառու է, որ Ռուբեն Մխիթարյանի գործողություններում որևէ ոչ իրավաչափ վարքագիծ առկա չէ: Տվյալ դեպքում փաստաբանի մասնագիտական գործունեությունը ոչ միայն խոչընդոտվում է իրավապահների կողմից, այլև նրա նկատմամբ իրականացվում է հետապնդում:
Փաստաբանների պալատը իրավապահ մարմիններից պահանջում է դադարեցնել նման գործելաոճը և հրավիրում պատկան միջազգային կառույցների ուշադրությունը՝ ակնկալելով պատշաճ գնահատական կատարվող իրավախախտումների կապակցությամբ: