Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց։ Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Վերջինիս նկատմամբ որեւէ տեսակի խափանման միջոց ընտդված չէ։
Շնորհակալություն Դատավոր Գարիկ Աբելյանին»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվել էր հոկտեմբերի 16-ին:
Նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ:
Հոկտեմբերի 28-ին Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվել էր բացակայելու արգելքով:



