«Փաստ». Սփյուռքում բողոքի ալիքները կասեցնելու...

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան ընդդիմության ակցիաներին պարբերաբար իրենց աջակցությունն ու սատարումն են հայտնում Սփյուռքի տարբեր գործիչներ, ինչպես նաև հայաշատ քաղաքների հայ համայնքները։ Ավելին, այս օրերին միմյանց հաջորդելով հայաշատ մի շարք քաղաքներում պարբերաբար տեղի են ունենում հանրահավաքներ և երթեր, որոնց ընթացքում սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց աջակցությունն են հայտնում «Ֆրանսիայի հրապարակին»՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը։

Մեր տեղեկություններով, դեսպանատներից զեկուցել են, որ դժգոհությունը բավական մեծ է, իսկ բողոքի ալիքները՝ հուժկու, ուստի գործնականում ոչ մի արհեստական միջոցով հնարավոր չէ դրանք կանխել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում