«Փաստ»․ «Նոր» խնդիրներ՝ նոր դատախազի առջև. Ին...

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, Աննա Վարդապետյանին գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելուց հետո իշխանությունները մտադիր են այս կառույցում արմատական փոփոխություններ իրականացնել և դատախազությունը ևս «ամրապնդել» սեփական ներկայացուցիչներով՝ հատկապես «կլ յուչեվոյ» պաշտոններում:

Մյուս կողմից՝ մեր աղբյուրների փոխանցմամբ, գլխավոր դատախազի առջև խնդիր է դրվել առաջնային ուշադրություն դարձնել վեթթինգի և ապօրինի գույքի բռնագանձման հարցերին։ Ավելին, դատախազության մեր աղբյուրը փոխանցում է, որ հանձնարարվել է որպես առաջնային դիտարկել հատկապես նախկին իշխանության ներկայացուցիչների և նրանց հետ ասոցացվող անձանց ունեցվածքներն ու գույքը ուսումնասիրելու հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում