«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 27-ին Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը:
Սակայն, ինչպես երևում է, գործընթացի տեմպերն ավելի են արագացել։ Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին Պրահայում նախատեսված ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովին հնարավոր է մասնակցի համաձայնագրի նախնական, «սևագիր» տարբերակ ունենալով իր հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



