«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս տարվա մարտի 31-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրեց, որ հրամանագիր է ստորագրել ռուսական գազի դիմաց վճարումների նոր կարգի, այն է՝ ռուսական ռուբլով վճարումներ իրականացնելու մասին: Այդ կարգը ուժի մեջ էր մտնում ապրիլի 1-ից: Մոտ երկու շաբաթ անց Հայաստանի պաշտոնակատար անձինք հայտարարեցին, որ Հայաստանը գազի դիմաց սկսել է ռուբլիով վճարել: Մասնագետները նշում են, որ դա ձեռնտու է ոչ միայն Ռուսաստանին, այլև Հայաստանին, քանի որ ռուսական գազը ռուբլիով գնելը Հայաստանին հնարավորություն կտա խուսափել դոլարի տատանումներին առնչվող ռիսկերից։
Ավելին, չնայած Աբրահամյանի նման առաջարկը բխում էր ոչ միայն Ռուսաստանի, այլև Հայաստանի շահերից, բուռն քննադատության արժանացավ ներհայաստանյան որոշ շրջանակների, այդ թվում՝ արևմտյան ֆինանսավորում ունեցող հայտնի ՀԿ-ների ու գործիչների, ինչպես նաև օրվա ընդդիմության կողմից, որի կարկառուն ներկայացուցիչներն այսօրվա իշխանություններն են, որոնք հպարտությամբ են հիմա խոսում գազի դիմաց ռուբլով վճարելու մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



