ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն այսօր՝ փետրվարի 17-ին, ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի, Բորիանա Աբերգի եւ հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինի պատվիրակությանը։
Ինչպես տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալը հյուրերին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:



