Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի ու կոմիտեի ղեկավար կազմի հետ հոկտեմբերի 30-ին այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել ամրաշինական և ինժեներական աշխատանքների ընթացքին:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Այնուհետև նախարար Պապիկյանն ու ՔԿ նախագահ Պողոսյանն այցելել են բանակային դիրքեր, զրուցել հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ:
Բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողների պաշտպանության նախարարն ու քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել են շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով։



