Պաշտպանության նախարարին ՊՆ-ի հետ կապված հարցե...

ՀՀ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին Ազգային Ժողովում տեսնելով, լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին՝ Արցախի ՊԲ կազմալուծվելու, 30 տարի բանակ չունենալու մասին հայտարարությունների, գերիների մասին։ Բայց նա ոչ մի հարցի չպատասխանեց։ «Ես ձեր բոլոր հարցերին հետո կպատասխանեմ: Հիմա եթե հարցեր ունեք, դիմեք Ալթունյանին»,- ասաց նա: Հավելենք, որ լրագրողների աշխատանքին կոպտորեն խանգարում էին նախարարի թիկնապահները։