Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանում ենք Հայաստանը....

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ի պատասխան «Հայաստանը չի կարող Արցախի գերին դառնալ» թեզի:

Թուրքիայի և Ադրբեջանի պահանջներն Արցախով չեն սահմանափակվում` Սյունիքը, Վարդենիսը, Տավուշը վկա:

Թուրքիան հայտրարում է «Մեկ ազգ` երկու պետություն» և որ ինքը «Ամեն քայլում աջակցում է Ադրբեջանին»:

Հետևապես սա միայն Արցախի հարց չէ:

1915 թ., երբ Արևմտյան Հայաստանում մեզ ցեղասպանում էին, Արցախի հարց չկար:

Դա տեղի էր ունենում միայն մեր` հայ լինելու հանգամանքով պայմանավորված:

Ուստի հասարակության զգոնության թուլացմանն ուղղված հերթական թշնամական քայլն է հայկական Արցախի և Հայաստանի գոյության միմյանց հակադրումը:

Ճիշտ հակառակը` Արցախում այսօր պայքարում են յուրաքանչյուրիս համար:

Ուրեմն` պաշտպանելով Արցախը, պաշտպանում ենք Հայաստանը»: