Պաշտոնյաները ճիգ ու ջանք են գորշադրել, որպեսզ...

Եկեղեցու դեմ արշավը նոր չի սկսվել: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«2018-ից հետո սկսվեց «Նոր Հայաստան, նոր հայրապետ» արշավը, երբ հետապնդում էին կաթողիկոսին, եկեղեցու մասին առարկան հանվեց դպրոցներից, առանձին հոգևորականների թիրախավորումը ուղղորդվում էր իշխանությունների կողմից»,- նշեց նա։

Դանիելյանի խոսքով՝ Փաշինյանի նպատակը մեկն է՝ բոլոր ոլորտների պես նաև եկեղեցում ունենալ իր «սրտի կաթողիկոսին»։

«Փաշինյանը հաշտ չէր այդ իրողության հետ»,– ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ Սահմանադրությամբ եկեղեցին և պետությունն անջատ են։

«Ուզում եմ ձեզ հիշեցնել հայտնի ձայնագրությունները՝ ինքը սափրվելուց առաջ ինչ էր ասում, սափրվելուց հետո ինչ էր խոսում։ Նույն անձնավորությունը, ով ասում էր՝ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին, հետո ոչ միայն խառնվեց, այլև ավելին՝ գնաց եկեղեցին պառակտելու, աղանդ դարձնելու ուղղությամբ»,– ասաց նա՝ հիշեցնելով Հովհաննավանքի «ձախողված» պատարագը։

Խնդրի լուծումը, ըստ նրա, այն է, որ իշխանությունները պետք է հրաժարվեն ժողովրդին պառակտելու մոտեցումից։

Մանրամասն՝ տեսանյութում։