Գալիս է ժամանակը, երբ պաշտոնյաների փոփոխություններ են իրականացվում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների «շքերթին»:
«Ամեն պաշտոնյա իր առջեւ դրված առաքելությունը կատարելուց հետո, բնականբար, այդ փոփոխությունները կատարվում են: Պաշտոնյաները հավերժ չեն զբաղեցնում այդ պաշտոնները, և սա նորմալ պրոցես է»,-ասաց նա:
Հարցին՝ դժգոհություններ ունեի՞ն այդ պաշտոնյաներից, մասնավորապես, Սասուն Խաչատրյանից, Արգիշտի Քյարամյանից, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Ոչ, ես կոնկրետ չունեի»: