Պաշտոնապես հայտարարում եմ՝ Վիլեն Գաբրիելյանը...

ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ճիշտ չի ասում, թե ընդդիմությունը չի մասնակցել «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկումներին: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ու պաշտոնաթող գեներալ-մայոր Վալերի Քոչարյանի հետ գտնվում է Սյունիքում: