Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել։
Համաձայն որոշման՝ Գոռ Մելիքյանն ազատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
« Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գոռ Մելիքյանին ազատել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Կարեն Իսախանյանն էլ ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից: