Պաշտոնանկության հարց չի քննարկվել. ԲՏԱ նախարա...

«Նման քննարկում չի եղել, չեմ կարծում, որ կարիք կա մեկնաբանելու նման բանը»,-կառավարության դեմ կազմակերպված ճեպազրույցում հայտնեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ պատասխանելով իրեն պաշտոնից ազատելու մասին հարցին։

Նա կրկնեց, որ իր պաշտոնանկության հարցը չի քննարկվել և շարունակելու է պաշտոնավարել։

Ռոբերտ Խաչատրյանն ասաց, որ իր աշխատանքի գնահատականը տվողն ինքը չէ։

Նախարարաը հրաժարվեց մեկնաբանել «Սպուտնիկ  Արմենիա»-ի եթերը 30 օրով արգելելու փաստը և այդ դեպքով ՌԴ-ի կոշտ արձագանքը՝ հիմնավորելով, որ ՀՌՀ-ն է նման որոշում կայացրել, ոչ թե նախարարությունը։

Մանրամասն՝ տեսանյութում;